Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորն ապշեցրել է Էդմոն Մարուքյանին ու հնարավոր է՝ փորձել ցնցել

analitik.am

Այսօր ԱԺ նիստում խորհրդարանական մեծամասնությունը մերժեց լիագումար նիստերի օրակարգ ընդգրել մի շարք նախագծեր, որոնք բացասական եզրակացություն էին ստացել գլխադասային հանձնաժողովներում:
«Մերժված» նախագծերից 4-ը Լուսավոր Հայաստանի հեղինակած նախագծերն էին:

«Եթե երեք նախագծերի հետ կապված կարող եմ այլ փիլիսոփայություն տեսնել, ապա ասեմ, որ որևէ կերպ չեմ հասկանում Սահմանադրական դատարանի որոշման իմպլեմենտացիայի նախագիծը մերժելը: Պարոն Գրիգորյան, ասեմ, որ Ձեզ մեծ ապագա է սպասվում, քանի որ այն էներգետիկան, այն էնտուզիազմը, էքսպրեսիան, որը ներ եք դնում մեր նախագծերը մերժելու համար, ապշեցնում է: Դուք ասում եք, որ մեր նախագիծը մերժվել է, սակայն այն բովանդակային քննարկվել է: Այսինքն մենք ցնցվե՞նք դրանից, ուրախանա՞նք»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով Իմ քայլի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:

Մարուքյանը նաև նկատեց այն, որ մեծամասնությունը հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել՝ մերժում է ընդդիմության նախագծերը, սակայն դրանց գաղափարը վերցնում է ու ստեղծում է սեփական նախագծերը:

Նույն շարքից