Հասարակություն 

Ինչու Ոստիկանությունը ցավակցություն չի հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

analitik.am

Նախադեպը չկա։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու Ոստիկանությունը ցավակցություն չի հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։

Ըստ նրա, վերջին 10 տարում Ոստիկանության պաշտոնական կայքում ցավակցություններ չկան. «Եթե նախկինում նման դեպք եղել է, ասեք: Նայեք Ոստիկանության պաշտոնական կայքը՝ բաց, թափանցիկ, բայց մեր կայքում ցավակցություն չկա»:

Հարցին՝ ոստիկանի մահվան դեպքում էլ Ոստիկանությունը ցավակցություն չի հայտնում, Ահարոնյանը պատասխանեց, որ ոստիկանի մահվան դեպքում ցավակցություն հայտնում են թերթի միջոցով:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից