Հասարակություն Տեսանյութեր 

Դա անելու բան չէ. Գագիկ Ծառուկյանը՝ որոշ կենտրոններում ծննդօգնության ծառայության դադարեցման մասին

Վատ եմ գնահատում, քանի որ այսօր մենք ուզում ենք ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի: Եթե հիվանդանոցը սպասարկում է 30-35 գյուղի, դա ճիշտ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով որոշ ԲԿ-ներում ծննդօգնության ծառայության դադարեցման մասին:

Ծառուկյանի խոսքերով, պետք է դրանք պահվեն ու զարգացվեն, ոչ թե դադարեցվեն:

Սպանդանոցների մասով Ծառուկյանը հայտարարեց, որ ծանրությունը կրկին թողնում են ժողովրդի վրա. «Եթե մարդը պետք է ինքը տանի ու գումար վճարի սպանդանոցում, նշանակում է, որ ենթադրյալ 250 հազար դրամ եկամուտից 50-60 հազար դրամը ծախսելու է նման բաների վրա: Դրա համար պետությունը պետք է սուբսիդավորի: Պետք է այստեղ էլ նման բան լինի: Մարդիկ այսօր անասուն են պահում, մորթում իրենց գոյությունն ապահովելու համար: Մենք գիտենք, որ գյուղատնտեսության համար վիճակը ծանր է: Օրինակ այսօր կաթը ջրից էժան է»:

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ժողովրդին կերակրում է գյուղատնտեսությունը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից