Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Հա ի՞նչ անենք ԱԱԾ տնօրեն է եղել, պարտավո՞ր եմ գնալ. Գագիկ Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին չմանսակցելու մասին

analitik.am

Ես անձամբ չեմ ճանաչել Գեորգի Կուտոյանին, գիտեմ նրան որպես ԱԱԾ տնօրենի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու նա երեկ ներկա չի եղել Կուտոյանի հոգեհանգստին, միգուցե մասնակցի հուղարկավորությանը, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ հոգեհանգստի արարողությանը ԲՀԿ ներկայացուցիչներ գնացել են:

Դիտարկմանը, որ Կուտոյանն ԱԱԾ տնօրեն է եղել, Ծառուկյանը նշեց՝ «Ի՞նչ անենք: ես պարտավո՞ր էի գնալու: Բարևած էլ չկամ: Եթե ես մարդուն ճանաչեի…մենք նույնիսկ ծանոթներ չենք եղել, սակայն հարգել ենք նրան: Այնտեղ գնացել են, քանի որ նա Տիգրան Ուրիխանյանի մորքուրի տղան է»:

Ինչ վերաբերում է Կուտոյանի մահվան հանգամանքներին, Ծառուկյանի խոսքերով, բոլոր իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով .«Երբ իրենք ուսումնասիրությունը կավարտեն, ԲՀԿ-ն կխոսի»:

Նույն շարքից