Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես ասացի, որ կծալեմ քաղաքականության էջը, միայն բաց թողնեն նրանց. Գագիկ Ծառուկյանը՝ 2015 թվականին իր գլխին եկածի մասին

2015 թվականին ԲՀԿ-ի ու Ծառուկյանի գլխին կատարվածը տեղի ունեցավ այն պատճառով, որ կիսանախագահականից պետք է փոխվեր դառնար խորհրդարանական: Ես ասում էի, որ պատերազմող երկրում նման բան չպետք է լինի: Լրագրողների հետը զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ինչպես են ԲՀԿ-ում վերաբերվում հնարավոր սահմանադրական փոփոխություններին:

«Բոլորդ էլ գիտեք, թե ինչ կատարվեց իմ թիմի հետ: Միայն ես էի դեմ, ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց: Այն ժամանակ իմ ակտիվիստներից 630-ը մեկ օրվա մեջ կալանավորվեցին: Ես էլ դրա համար ասացի, որ կարող եմ քաղաքական էջը ծալել, խնդիր չկա, միայն թե բոլորին բաց թողնեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այսօրվա զարգացումներին, Ծառուկյանը նշեց, որ պետք է նախ սպասել ու հասկանալ, թե ինչ է առաջարկվում. «Երբ հայեցակարգին ծանոթանանք, առաջարկներ կանենք, դիրքորոշում կհայտնենք»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից