Տեսանյութեր Քաղաքականություն 

Խլելը ո՞րն ա, կարող ա գա Ծառուկյանի ձեռքից բան վերցնի՞. Ծառուկյանը՝ Արթուր Վանեցյանի մասին

analitik.am

Հրայր Թովմասյանի հրաժարականի հետ կապված իշխանությունների քայլերը մեղմացել են արդյո՞ք, թե՝ ոչ:

Այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքն ամեն ինչ էլ տեսնում է. «Եթե Հրայր Թովմասյանն ինչ-որ հանցանք է կատարել, խնդիր չկա, թող ներկայացնեն, մարդուն օրենքի սահմաններում պատժեն, բայց ոչ թե դա անեն ցանկությամբ, կամ քմահաճույքով: Ցանկացած քաղաքացի պետք է պատասխանատու լինի իր արարքի համար»:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ Արթուր Վանեցյանն ընդդիմադիր բևեռ է ձևավորում և հարցին՝ արդյո՞ք ինքը մտահոգ չէ, որ վերջինս կարող է խլել իր ձայները, Ծառուկյանը հայտարարեց, որ ոչ մի մտահոգություն չունի. «Խլելը ո՞րն ա, կարող ա գա Ծառուկյանի ձեռքից բան վերցնի՞: Նա պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի, ժողովուրդը ծանոթանա ու ընտրություն անի»:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք Վանեցյանի հետ համագործակցություն, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ այդպիսի խոսակցություն չի եղել. «Խոսակցություններ կան, որ գալիս է ԲՀԿ, սակայն նման բան չկա, չի կարող լինել, ինչի մասին ինքն էլ է հայտարարել»:

Նույն շարքից