Հասարակություն Տեսանյութեր 

Պետք լինի կլինենք 5 հազար, 10 հազար, այս ամեն ինչն իշխանությունների քթից գալու է. Արմեն Աշոտյանն ակցիայի է մասնակցում

analitik.am

Մեկնարկել է Վերաքննիչ դատարանի նիստը, որտեղ քննվում է 5-րդ ալիք հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը։

Դատարանի բակում ակցիա են անում Արմեն Թավադյանի աջակիցները։ Այնտեղ են նաև Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը:

Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ակցիային մասնակցում է՝ աջակցելու Արմեն Թավադյանի դեմքով մամուլի ազատությանը:

Աշոտյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում ազատ խոսքը վտանգված է, Հայաստանի իշխանությունները նոր գրոհ են սկսում. «Չկա քաղաքականություն առանց ազատ խոսքի, չկա քաղաքական գործունեություն առանց այլակարծության»:

Աշոտյանի խոսքերով, պետք չէ ուշադրություն դարձնել նրա վրա, որ դատարանի մոտ 100 մարդ է ներկա. «Պետք լինի կլինենք 5 հազար, 10 հազար: Մենք այստեղ ենք մեր մտահոգությունները բարձրաձայնելու համար: Որևէ մեկը չի կարող մերբերանը փակել, լրատվամիջոցների նկատմամբ անպատիժ ճնշում գործադրել: Այս ամեն ինչն այս իշխանությունների քթից դուրս է գալու՝ և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ես վստահ եմ, որ այս գործերը քանդվելու են միջազգային ատյաններում»։

Նույն շարքից