Հասարակություն Տեսանյութեր 

Փորձ է արվում ճնշել մամուլը. Լևոն Քոչարյանը դատարանի մոտ է

analitik.am

Մեկնարկել է Վերաքննիչ դատարանի նիստը, որտեղ քննվում է 5-րդ ալիք հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը։

Դատարանի բակում ակցիա են անում Արմեն Թավադյանի աջակիցները։ Այնտեղ է նաև Լևոն Քոչարյանը, ով իր աջակցությունն է հայտնում Արմեն Թավադյանին. «Այն, ինչ կատարվում է, բոլորը հասկանում են: Թավադյանը մեր ընկերն է, հարազատը, ես չէի կարող չգալ»:

Երկրորդ նախագահի որդին կարծում է, որ Թավադյանի գործը կապ ունի մամուլը ճնշելու փորձի հետ. «Իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ կոնկրետ լրատվամիջոցներ են թիրախավորվում, 5-րդ ալիքն էլ դրա մեջ է: Սրանով փորձ է արվում ճնշել մամուլը»:

Նույն շարքից