Հասարակություն Տեսանյութեր 

Ո՞ւր են Իմ քայլի պատգամավորները, 1,5 տարի պատգամավոր չենք տեսել. Ակցիա կառավարության մոտ

analitik.am

Մենք դեպուտատ ունենք, ում երեսը 1,5 տարի չենք տեսել: Մի անգամ չեն գալիս հարցնեն, թե ինչ դարդ ու ցավ ունենք, որպեսզի բերեն կառավարություն: Այս մասին հայտնում են կառավարության մոտ ակցիա անող մսավաճառները, ովքեր բողոքում են սպանդանոցների դեմ՝ հայտարարելով, որ հնարավորություն չունեն իրենց անասունները սպանդանոց տանելու համար: Նրանք պահանջում են, որ դա հասանելի լինի, գոնե ամեն գյուղ իր սպանդանոցն ունենա:

Քաղաքացին հայտարարեց, որ խոսքն Արմավիրի մարզի պատգամավորների մասին է. «Թող գան Իմ քայլի պատգամավորները, սաղս աչքներս փակ գնացել ընտրել ենք: Թող գան տեսնեն, թե ինչ է կատարվում գյուղում, ոչ մի բան չունենք: Միայն նստում գրում են ու հրամայում»:

Ակցիայի մասնակցի խոսքերով, իրենք են ընտրել պատգամավորներին, սակայն վերջիններս նստում ու առանց իրենց հետ քննարկելու իրենց մասին օրենք են գրում. «Նստած իրենք իրենց պարգևատրում են»:

Գյուղացիների խոսքերով, սպանդանոցի մասին քննարկումները եղել են Սերժ Սարգսյանի ժամանակ, իրենք կանգնել են Նիկոլ Փաշինյանի կողքը, հեղափոխություն են արել, սակայն հիմա հին օրենքներն են բերում. «Մենք դեմ չենք սպանդանոցներին, բայց մեզ ժամանակ է պետք»:

Նույն շարքից