Հասարակություն Տեսանյութեր 

Լիլիթ Մակունցն այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին

analitik.am

Ուզում եմ ցավակցություններս հայտնել Կուտոյանների ընտանիքին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. «Շատ սարսափելի բան է տեղի ունեցել, ինչից բոլորս ազդվել ենք»:

Ինչ վերաբերում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելուն, Մակունցը նշել է, որ վարչապետը ցավակցական խոսք հղել է. «Իշխանության առանձին ներկայացուցիչներ մասնակցել են հոգեհանգստի արարողությանը: Իսկ այն անձինք, այդ թվում նաև վարչապետը, ովքեր չեն մասնակցել հրաժեշտի արարողությանը, շահարկման առարկա չպետք է դառնա»:

Դիտարկմանը, որ վարչապետը ցավակցել է միայն այն բանից հետո, երբ իրեն դիմել են՝ դա անելով ամենավերջինը, Մակունցն ասել է, որ ժամանակագրությանը չի հետևել. «Չեմ կարծում, թե դա էական է, փաստն այն է, որ վարչապետը ցավակցական խոսք հղել է»:

Նույն շարքից