Հասարակություն Տեսանյութեր 

Արմքոմեդիի տղաները մեզ ձեռ են առնում. Նրանք Սերժի կապիկներն են. Ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

Կառավարության մոտ մսավաճառների ակցիան շարունակվում է: Ակցիայի մասնակիցները բողոքում են սպանդանոցների դեմ:

«Երեկ ես նայում եմ՝ Արմքոմեդիի տղաները մեզ ձեռ են առնում: Ասում են «խորոված չենք ուտելո՞ւ»: Իհարկե չեք ուտելու»,-նշեց քաղաքացիներից մեկը:

«Զինվոր են պահում, զինվորը պետք է առողջ միս ուտի: Իսկ այսօր որևէ մեկը չի իջնում մեզ հետ խոսի»:

«Ցիրկի կապիկներ են էլի»,-հավելեց մեկ այլ քաղաքացի. «Սերժի կապիկներն են էլի, չեք հիշո՞ւմ»:

Ակցիայի մասնակիցների խոսքերով, դրսից եկող սնունդը «բանի պետք չէ», գյուղացիներն են պահում ժողովրդին:

Կառավարության մոտ հավաքվածները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինանի հետ:

Նույն շարքից