Տեսանյութեր Հասարակություն 

Խնդրում եմ ինձ հանգիստ թողեք. Սերժ Սարգսյանը շատ հուզված է. երրորդ նախագահը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորությանը

Այսօր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունն է: Քիչ առաջ սգո սրահ եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով եկել էր նաև երեկ երեկոյան: Ավտոմեքենայից իջնելուց հետո երրորդ նախագահը մի քանի րոպե կանգնեց սգո սրահի մոտ, հետո թիմակիցների ուղեկցությամբ մտավ սրահ:

Նախագահը շատ տխուր էր: Այսօր ևս Սարգսյանը չզրուցեց լրագրողների հետ. «Խնդրում եմ ինձ հանգիստ թողեք, հա՞: Կգա ժամանակ, ինչ հարցի ուզեք, կպատասխանեմ»,-ասաց նախագահը։

Նույն շարքից