Հայաստան 

Գագիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին

 ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունին: Հիշողություններով սկսված զրույցը շարունակվել է երկկողմ հարաբերությունների էլ ավելի խորացման, արդյունավետ համագործակցությունը շարունակական դարձնելու, իրավական ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու շուրջ: Ընդգծվել է այդ ուղղությամբ նախկին դեսպանի կողմից կատարված մեծ աշխատանքը. (նախկին դեսպանը հրաժեշտի այցի ժամանակ արժանացել է ՀՀ ՍԴ ոսկե հուշամեդալի):

 

Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, կողմերը պայմանավորվել են ահմանադրական զարգացումների արդի հիմնախնդիրների շուրջ համատեղ քննարկումների կազմակերպման մասին:

 

Հանդիպումն իր բնույթով բարեկամական է եղել, քանի որ 1992 թվականին` Գագիկ Հարությունյանի` Չինաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայ պատվիրակության հետ աշխատել է նաև նորանշանակ դեսպանը: 

Նույն շարքից