Հասարակություն Տեսանյութեր 

Վաղն առավոտ ժամը 8-ից բոլոր մայրուղիները փակելու ենք. Ակցիա՝ կառավարության մոտ

Կառավարության մոտ մսավաճառների ակցիան շարունակվում է: Նրանք բողոքում են սպանդանոցների դեմ:

«Էսքան ժամանակ էստեղ կանգնած ենք, ոչ մեկը չի իջնում խոսի հետներս: Չեն իջնում, բերեք ճամփեքը փակենք: Խելոք գալու են»,-ասաց մի քաղաքացի:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ մայրուղիները փակելու են. «Փաստորեն մեզ լսող չկա: Բոլոր մայրուղիները փակվելու են, առավոտ ժամ 8-ից ոչ մի ավտո չի մտնելու, մենակ շտապօգնության ավտոմեքենաներին ենք բաց թողնելու»:

Ակցիայի մասնակիցները խիստ վիրավորված են, որ իրենց հետ հանդիպող չկա. «Մի՞թե մենք արժանի չենք դրան»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից