Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը, գնել նոր զրահապատ մեքենա, տանը տեղադրել զրահապատ պատուհաններ, Վարդանյան

analitik.am

Արա Վարդանյանն իր էջում գրում. «Այսպես է ժողովրդի իշխանությունը դիմավորում իր իսկ ժողովրդին։ Ոստիկանների հսկայական զանգված հրապարակում է։ Դե բա ի՞նչ ենք ուզում, ժողովրդի վարչապետը իրեն ամեն կերպ հեռվացրել է ժողովրդից՝ մեծացնելով իր անվտանգությունը ապահովող ծառայողների թիվը, գնելով նոր զրահապատ մեքենա, տանը զրահապատ պատուհաններ տեղադրելով, ընտանիքի անդամներին անվտագություն տրամադրելով, իր մտերիմների աշխատավարձները գաղտնի մի քանի անգամ ավելացնելով և այլն։ Այսպիսինն է ժողովրդի իրական իշխանությունը։

Իսկ վարչապետը մեր ժողովրդի հետ է միայն իր սիրած վիրտուալ աշխարհում՝ ֆեյսբուքում, յութուբում և այլն։ Այդ տիրույթում նա կարողանում է ֆեյք լայքեր հավաքել։ Բայց իրականությունն այն է ինչ այսօր կատարվում է հրապարակում»։

Նույն շարքից