Հասարակություն 

Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է տարածել նաև Կարեն Կարապետյանը. «Մեդիա պաշտպան»

Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ վարչապետի ցավակցական ուղերձը որոշ լրատվամիջոցներով տարածվեց, որոշներով ոչ։ Այս հարցում լրատվականները մեղք չունեին, քանի որ կառավարության պաշտոնական կայքէջերում ուղերձը չի տեղադրվել։ Ցավակցական ուղերձը հրապարակել են միայն այն ԶԼՄ-ները, որոնց լրագրողները զանգել և ճշտել են՝ արդյոք վարչապետը ցավակցել է Կուտոյանի մահվան կապակցությամբ։ Ըստ այդմ՝ ուղարկվել է վարչապետի ուղերձը․«ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապացությամբ և ցավակցում է Կուտոյանների սգակիր ընտանիքին։ Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանագամանքները լիարժեք բացահայտելու համար»։ Ստացվում է՝ ցավակացական ուղերձը չէր տարածվի, եթե լրագրողները չհետաքրքրվեին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ սա վարչապետի մամուլի ծառայության անփույթ աշխատանքի հետևանքն է։

Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են տարածել նախագահ Արմեն Սարգսյանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկա և նախկին այլ պաշտոնյաներ։

«Մեդիա պաշտպան»

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից