Հասարակություն 

Ինչ բարեգործական, աննախադեպ աշխատանքներ են կատարել այս սորոսական, իշխանական քարոզչական աշխատանքների նվիրյալները, առաջամարտիկները. Ռոբերտ Մելքոնյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանն իր էջում գրում է. «Արդեն հրապարակվել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Բաց հասարակության հիմնադրամների՝ Սորոսի հայաստանյան գրասենյակից ֆինանսավորվող մի խումբ կազմակերպություններ համարվել են «բարեգործական» և ազատվել մի շարք հարկերից, նրանց թվում են նաև լրատվամիջոցներ՝ ԲՈՒՆ, ՖԱԿՏՈՐ հեռուստա-լրատվական կայքերը: Մյուս կազմակերպությունների «բարեգործության» մասին արդեն խոսել ենք և բազմիցս... Սակայն հետաքրքիր է, ինչ բարեգործական, աննախադեպ, կարևոր, հիշարժան աշխատանքներ են կատարել վերջին տարիներին ստեղծված՝ այս սորոսական, իշխանական քարոզչական աշխատանքների նվիրյալները, առաջամարտիկները, որ չեն կատարել մյուս՝ տարիներ ի վեր գործող հեռուստատեսային և այլ լրատվամիջոցներ:

Նույն այս բարեգործ համարվող լրատվամիջոցներն ընդհակառակն աջուձախ գովերգել են իշխանությունների ցանկացած գործողություն և մտածածին ու մտածված, հաճախ ապատեղեկատվությամբ ու մանիպուլյացիոն մեթոդներով թշնամանք և ատելություն սփռել, որը փաստորեն ՀՀ կառավարությունը համարում է բարեգործություն:

Բնականաբար պատահակն չէ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում, որն արդեն երկար ժամանակ վերածվել է գործակարգավորական խորհրդակցության և դարձել հասարակության մի որոշակի շերտերի մանիպուլյացիայի ենթարկելու, սին հույսերով կերակրելու հարթակ, այլոց մեղադրում է «կոռուպցիոն» մեդիադաշտի, «կոռուպցիոն գրուպ» ընկերություն ունենալու մեջ:

Դե իհարկե, իրենցն արդեն կոռուպցիոն չէ, պուպուշ ու քննքուշ է, նույնիսկ թավշյա ու «բարեգործական» և կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի հետ միասին լծված են ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու, ֆիլտրելու, ուղղորդելու, մանիպուլյացիայի ենթարկելու, համապատասխան հասարակական կարծիք ձևավորելու գործընթացների ձեռնարկմամբ, այլ կարծիքներ արտահայտելու կամ իշխանություններին քննադատող լրատվամիջոցներին լռեցնելու և խոսքի ազատությունը ճնշելու գործին»:

#սորոսի_վաստակներ
#սորոսի_բարեգործներ
#սորոսի_կամակատարներ

 

Նույն շարքից