Հասարակություն Տեսանյութեր 

Ես կարող եմ կրկին ծննդաբերել. Լուսինե Բադալյան /տեսանյութ/

analitik.am

Ես երկու երեխաների մայր եմ, վերջին անգամ ծննդատանը եղել եմ 2007 թվականին։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նշելով, որ չի կարծում, թե դրանից հետո ինչ-որ բան է փոխվել․ «Երբեք մայրը երեխան գրկին չի ընկնում քաշքշուկների մեջ, որովհետև բոլոր հարցերով զբաղվում է երեխայի հայրը»։

Բադալյանն ասել է, որ ինքը երբեք չի եղել որևիցե բյուրոկրատական քաշքշուկի մեջ․ «Այսինքն՝ ծննդատանից վերցնում ես ստեղեկանք, գնում ես զագս, այնտեղ երեխայի անունն ես գրանցում, այդ փաստաթուղթը բերում ես ծննդատուն և դուրս գրվում։ Բյուրոկրատիա կա, իհարկե կա, դա տհաճ է, բայց ծննդկանը և նորածին երեխան երբեք չեն խառնվել այս հարցերին։ Մենք պետք է ինչ-որ բան փոխենք, ավտոմատացնենք, բայց երբեք ծննդկանը նորածին երեխայի հետ որևիցե տեղ չի գնում, պետք չէ գույներն այսպես ուռճացնել»,-ասել է նա։

Պատգամավորի խոսքերով, հնարավոր է միայնակը մայրը պետք է գնա, բայց զագսի աշխատակիցը երեխային անձամբ տեսնելու իրավասություն չունի։

Ի պատասխան ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ռեպլիկի՝ Բադալյանն ասել է, որ կարող է կրկին ծննդաբերել, սակայն խնդիրը դա չէ․ «Ծննդկանն իր նորածին երեխայի հետ որևիցե տեղ չի գնում: Գուցե նա երիտասարդ է՝ չգիտի»:

Նույն շարքից