Բարի օր Հասարակություն 

Գեորգի Կուտոյանին հրաժեշտ տալու ժամանակ գաղտնի նամակ փոխանցեցին Սերժ Սարգսյանին

Այսօր տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը: 38 տարեկան հասակում կյանքից հեռացած Կուտոյանին հրաժեշտ տալու համար այսօր ևս ներկա էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ավտոմեքենայից իջնելուց հետո երրորդ նախագահը մի քանի րոպե կանգնել էր դրսում, հետո մտավ սգո սրահ, որտեղից դուրս գալուց հետո սպասեց այնքան ժամանակ, մինչև դուրս բերվեց Կուտոյանի մարմինը:

Երբ Սարգսյանը դրսում կանգնած էր, նրան մոտեցավ մի քաղաքացի, ինչ-որ թուղթ փոխանցեց՝ հայտարարելով, որ դա անձամբ նախագահի համար է. «Դա գաղտնիք է»,-մի քանի անգամ նշեց նամակ փոխանցողը:

Սերժ Սարգսյանը վերցրեց նամակն ու այն փոխանցեց անվտանգության աշխատակցին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից