Հասարակություն 

Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է

analitik.am

Հունվարի 15-ին հայտնել էինք, որ հունվարի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի և Միկոյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունվարի 20-ին, ժամը 2-ին, հիվանդանոցից Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած 66-ամյա Գարիկ Վարդանյանը մահացել է:

Քննությունը շարունակվում է։

Նույն շարքից