Եռյակ, մի ժամանակ քառյակ, բոլորը կողմ են ԵՏՄ-ին: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով խորհրդարանական ոչ իշխանական եռյակի գործողությունների մասին` ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը։
«Ո՞նց են նրանք համարձակվում կոչվելու ժողովրդի կարծիքը հայտնողներ»,-ասաց նա։
Ըստ բանախոսի՝ եռյակի ներկայացուցիչները թքած ունեն ամեն ինչի վրա, կարող է և մի երկու բիզնես էլ իրենք ունեն Ռուսաստանում:
«Այս վիճակում համարձակվում են միտինգներ անել: Գոնե լավ է Րաֆֆի Հովհաննիսյանը մի կերպ փորձում է ձերբազատվել, բայց երբ դրա մեջ ներքաշված է «Հայոց համազգային շարժումը», ինչքան էլ անունը փոխեն, և այդ ուժը, հանձինս Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ստորաքարշ կողմնակիցների, հանգիստ Հայաստանի ապագան ծախում են, և դա բնական է:Դա խայտառակություն է,-ասաց Արշակ Սադոյանը-պատկերացրեք, թե ինչի տեղ են դրել ժողովրդին, երբ կոռուպցիայի դեմ պայքարում ու միտինգներ են անում ովքե՞ր՝ «Բարգավաճ Հայաստանը»: Պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում: Երբ ամենամեծ հարկ չմուծողները խոսում են այն մասին, թե ոնց է կարելի պայքարել կոռուպցիայի դեմ, հարց է ծագում՝ ո՞նց, ախպեր ջան»: