Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանն Արթուր Վանեցյան դարձավ հեղափոխությունից հետո. Հրաչ Հակոբյան

analitik.am

Ես չեմ տեսնում, որ Արթուր Վանեցյանը փորձում է ձևավորել ընդդիմություն: Ես կարծում եմ, որ նա փորձում է քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլի պատգամավոր Հրաչ Հակոբյանը. «Բնականաբար նա դա փորձում է անել ոչ իշխանական դաշտում: Ես կարծում եմ, որ նա չի կարող ռեալ ընդդիմադիր բևեռ ձևավորել, քանի որ Արթուր Վանեցյանն Արթուր Վանեցյան դարձավ հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց ԱԱԾ պետ ու մի քանի աղմկահարույց գործեր բացահայտեց»:

«Ժողովուրդը մի պահ ոգևորված էր Վանեցյանով, սակայն հիմա հակառակ պատկերն ենք տեսնում. Ժողովուրդը հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել: Հիմա նա այն փառքն ու պատիվը չի վայելում, ինչը վայելում էր իր պաշտոնավարման ընթացքում»,-նշել է Հակոբյանը:

 

Նույն շարքից