Հասարակություն 

Գորելովկայի բնակիչները փակել են ՀՀ սահման տանող միջպետական ճանապարհը

Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչները փակել են Հայաստանի սահման տանող միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Ալիք մեդիային» ցույցի մասնակիցները հայտնում են, որ գյուղացիները ջրի խնդրի լուծում են պահանջում, ճանապարհը չեն բացի մինչև իրենց մոտ չգնա նահանգապետը:

«Մենք չենք վստահում տեղի իշխանություններին, դիմում ենք նաև վարչապետին, որ ինքն անձամբ հետևի այս հարցի լուծմանը», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:

Հունվարի 16-ին Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում վիճաբանություն էր եղել գյուղի բնակիչների և Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահի միջև, որն ավարտվել է ծեծկռտուքով:

Գյուղի բնակիչներն ասում են, որ ջրի խնդիր ունեն, ինչին ի պատասխան Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահ Սումբատ Կյուրեղյանը վստահեցնում է, որ Գորելովկա գյուղը ջրի խնդիր չունի, և ամբողջ կոնֆլիկտը սկսվել է առանձին մարդկանց ամբիցիաների հետևանքով:

Գորելովկայում այսօր սպասում էին նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլիին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից