Հասարակություն 

Աբրամովիչի նախկին կինն ամուսնացել է հույն միլիարդատիրոջ հետ

analitik.am

Ռոման Աբրամովիչի նախկին կինը՝ Դարյա Ժուկովան ամուսնացել է հույն միլիարդատեր Ստավրոս Նիարխոսի հետ։ Հարսանեկան արարողությունն արժեցել է 6,5 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հարսանեկան արարողությունն անցկացվել է Kulm հյուրանոցում, որը պատկանում է փեսայի ընտանիքին: Հյուրերի թվում են եղել դիզայներ Ստելլա Մաքքարթնին, ամերիկացի դերասանուհի Քեյթ Հադսոնը և Մեծ Բրիտանիայի արքայադուստր Բեատրիսը:

Ռուս հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը չի կարողացել մասնակցել արարողությանը և շնորհավորել է Ժուկովին Instagram-ում։

Դարյա Ժուկովան և Ռոման Աբրամովիչը բաժանվել են 2017 թվականին։ Նրանք ունեն երկու երեխա՝ Աարոն-Ալեքսանդրը (2009 թ.) և Լիան (2013 թ.)։

Նույն շարքից