Հասարակություն 

Թուրքիան պատրաստվում է բանտից ազատ արձակել օրենքով գող Լավասօղլիին

analitik.am

Վրաստանի հայտնի օրենքով գող Մինդիա Գորաձեն, ով քրեական աշխարհում հայտնի է Լավասօղլի անունով, կարող է փետրվար ամսին դուրս գալ բանտից. թուրքական կողմը պատրաստվում է նրան ազատ արձակել, եթե Վրաստանը չհամաձայնվի ընդունել Գորաձեին: Այս մասին հայտնում է «Sputnik Грузия»-ն:

Գորաձեն այժմ գտնվում է Թուրքիայում, նրան ձերբակալել են 2018 թվականի հոկտեմբերին Տրապիզոնում:

Վրաստանի իշխանություններն օրենքով գողին փնտրել են Ինտերպոլի միջոցով:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այն բանից հետո, երբ օրենքով գողին բերման են ենթարկել, երկրի իշխանությունները դիվանագիտական ուղիներով բազմիցս փորձել են արտահանձնել նրան հայրենիք: Սակայն Վրաստանը դեռևս հրաժարվում է ընդունել Գորաձեին:

Այդուհանդերձ, օրենքով գողի հայրենիք արտահանձնման ժամկետն ավարտվում է 2020 թվականի փետրվարին: Եթե մինչ այդ Վրաստանը չհամաձայնի ընդունել քրեական հեղինակությանը, Թուրքիան ստիպված կլինի ազատել արձակել նրան:

Նույն շարքից