Հասարակություն 

Տիգրան Ավինյանն ակնհայտ կոռուպցիոն որոշում էր ընդունել՝ մի շարք «սորոսական» ԶԼՄ-ների ազատելով հարկերից. Ենոքյան

analitik.am

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը լայնորեն մեկանաբանեց հայաստանյան մեդիայի կոռուպցիոն գործունեությունը՝ նշելով, որ կան հեռուստաընկերություններ, որոնց լոգոյին հենց կարելի գրել «կոռուպցիա TV»։

Խորհրդանշական է, որ 2019թ․ մարտի 1-ին հենց նույն կառավարության փոխվարչապետը ակնհայտ կոռուպցիոն որոշում էր ընդունել, որով Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից 2019-2020 թթ․ իրականացվող գործունեությունը ճանաչել էր բարեգործական եւ մի շարք առցանց հեռուստատեսությունների եւ տեղեկատվական կայքերի ազատել էր հարկերից։ Ակնհայտ է, որ այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար։

Ռուս գիտնական Լոմոնոսովը այս առիթով էր ասել․ «Ում կովն ասես, կարող է բառաչել, բայց քոնը պետք է լռի»»։

Նույն շարքից