Հասարակություն 

Արմեն Աշոտյանը մի քանի րոպե շարունակ շահարկում էր Գեորգի Կուտոյանի մահը. Հրաչ Հակոբյան

analitik.am

Ցավակցություններս եմ հայտնում Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը. «Ողբերգական դեպք է տեղի ունեցել: Կուտոյանի մասով այսքանով կսահմանափակվեմ»:

Հակոբյանը խոսեց նաև Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցի մասին՝ հայտարարելով, որ այն անբարոյականություն է համարում. «Նա հայտարարում է, որ մարդիկ շահարկում են Գեորգի Կուտոյանի մահը ու ինքը մի քանի րոպե անընդմեջ շահարկում է այդ մահը, ես դա անբարոյական եմ համարում»:

 

Նույն շարքից