Ֆրանսիացի էկոլոգ, քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը մասնակցում է Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններին: Այն կայանալու է 2020 թվականի մարտին:
Ժաննան ծնվել է Փարիզում, սակայն 2002 թվականի տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ապրում է մինչ օրս:
Բարսեղյանը նաև իրավաբան է: Որպես բնապահպան՝ նա մասնակցել է մեծ թվով նախագծերի, որոնք ուղղված են եղել շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Ժաննա Բարսեղյանն աշխատում է նաև Հայաստանի հետ՝ նախագծեր իրականացնելով էկոտուրիզմի, շրջակա միջավայրի պաշտպանության և թափոնների ուտիլիզացիայի ոլորտներում:
Նա համարվում է հաղթողի ամենահավանական թեկնածուներից մեկը: