Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է կրոնի հանդեպ իր վերաբերմունքի մասին: Այս մասին վերջինս խոսել է «The Times of Israel»-ին տված հարցազրույցում:
Զելենսկիի խոսքերով, նա հազվադեպ է փորձում անդրադառնալ կրոնի թեմային՝ նշելով, որ Աստծո հետ շփվում է միայն այն պահերին, որոնք իր համար անձնական են և կարևոր, և այն վայրերում, որտեղ իրեն հարմարավետ է զգում:
Զելենսկին նշել է, որ իր վերաբերմունքը կրոնի հանդեպ շատ է փոխվել պատանեկության տարիներից ի վեր, և իր ընտանիքում մթնոլորտը որակել է որպես ոչ կրոնական․ «Սովորական սովետական հրեական ընտանիք»,-բացատրել է նա: