Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Ալլաուան (նստավայրը` Մոսկվա) դեկտեմբերի 11-ին հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով նրան իր առաքելության իրականացման ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Ալլաուան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և առավել զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Ալժիրի դեսպանը նշել է, որ Ալժիրում բարձր են գնահատում հայ ժողովրդի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և շահագրգռված են դրանց առավել ընդլայնմամբ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ է արվել միջազգային և տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։