Բարի օր Հասարակություն 

Սորոսականների անունից ներողություն խնդրեք այս ընտանիքից՝ երկխոսենք․ Նարեկ Մալյան

analitik.am

Նարեկ Մալյանն իր էջում գրում է. «Արսեն Խառատյանը իր հարցազրույցում բողոքում է ատելության խոսքից:

Հարգելի Արսեն, լուսանկարում Միխայիլ Աղաջանովն է՝ հայտնի գիտնական, Բժշկական Համալսարանի Կենսաքիմիայի ամբիոնի երկարամյա ղեկավար: Միխայիլ Աղաջանովը ատելության ամենալկտի քարոզի թերևս ամենահայտնի զոհերից է: Նրա որդուն սպանել են, իսկ անմիջապես դրանից հետո Միխայիլ Աղաջանովի և նրա ընտանիքի նկատմամբ տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվել և իրականացվում է ատելության գեներացիա, սուտ տեղեկատվության շրջանառում:

Անցյալ տարի ես հրապարակեցի փաստեր այն մասին, որ գիտնականի ընտանիքի նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող ատելության և ստի քարոզը ամենևին պատահականություն չէ: Ատելության քարոզի համար Բաց Հասարակության Հիմնադրամներից վճարվել է մարդասպանի կինը, որը տարիներ շարունակ ստելով ներկայացել է անաչառ լրագրողուհի:

Պարոն Խառատյան, այս թեմայով իմ հրապարակումներից հետո ատելության քարոզի հովանավորների եռանդը չնվազեց: Մարդասպանը շարունակում է ազատորեն հանդես գալ Բաց Հասարակության Հիմնադրամների կողմից «բարեգործական» հռչակված լրատվամիջոցների էջերում, Բաց Հասարակության Հիմնադրամների կողմից մարդասպանի հերոսացման ֆինանսավորումը ոչ միայն չդտապարտվեց, այլ ըստ էության դարձավ ավելի զգուշավոր և անհետք:

Հիմա երբ հանրային կարծիքը արդեն զոհի ընտանիքի կողքին է և դատապարտում է մարդասպանի, նրա կնոջ ու հովանավորների լկտի պահվածքը դուք նեղվում եք ատելության քարոզից:

Հ.Գ. Այսօր երկխոսության կոչով էիք հանդես գալիս, խնդրեմ դատապարտեք Բաց Հասարակության Հիմնադրամների կողմից մարդասպանի քարոզի ֆինանսավորումը, հայտնի գիտնականի ընտանիքի նկատմամբ ատելության և ստի քարոզը, սորոսականների անունից ներողություն խնդրեք այս ընտանիքից՝ երկխոսենք:

հակառակ դեպքում կարծում եմ անհնար է երկխոսել մեկի հետ ով Ջորջ Սորոսին համարում է անսխալ և դրանով կիսում է Աղաջանովների ընտանիքի նկատմամբ լկտի արշավի պատասխանատվությունը»:

Նույն շարքից