ԱՄՆ մուտքի արտոնագրերի դյուրացումը տարածվելու է ՀՀ քաղաքացիների լայն շերտերի վրա` ներառելով գործարարների, զբոսաշրջիկների, լրագրողների, ուսանողների, գիտնականների:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Իսկ Հայաստանի Հանրապետությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար սահմանել է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ, որն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից եւ կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից»,-ասաց Բալայանը: