Հասարակություն 

Պատերազմի վետերանը գնդակահարել է ընկերոջը Զելենսկիի վերաբերյալ բանավեճից հետո

analitik.am

Ուկրաինայում պատերազմի վետերանը գնդակահարել է ընկերոջը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերաբերյալ բանավեճից հետո։ Նշվում է, որ նրանք վիճել են այն մասին, թե ով է ավելի լավը՝ Պյոտր Պորոշենկոն, թե՞ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է Լենտան։

Ոստիկանությունից հայտնել են, որ սպանությունը տեղի է ունեցել Կիևի շրջանում։ Վեճի երկու մասնակիցներն էլ հարբած են եղել։ Տուն վերադառնալիս՝ ավտոմեքենայի մեջ տղամարդիկ շարունակել են վեճը, ինչից հետո նրանցից մեկը վերցրել է որսորդական հրացանը և գնդակահարել ընկերոջը։

Նույն շարքից