Հասարակություն 

Մի քանի հրթիռ է պայթել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ

analitik.am

Մի քանի հրթիռ է պայթել Իրաքում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Al Arabiya-ին:

Աղբյուրների փոխանցմամբ՝ Բաղդադի անվտանգության «կանաչ գոտում» ընկել է 2-3 հրթիռ: Այնտեղ գտնվում են վարչական շենքեր, ինչպես նաև կենտրոնացված դիվանագիտական ​​ներկայացուցչություններ:

Հարձակման պահին տարածքում աշխատել է օդային տագնապի ազդանշանը:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել։

Նույն շարքից