Հասարակություն 

Այս տարի վերանորոգման ենթակա 502 կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը

analitik.am

«Այս տարի վերանորոգման ենթակա 502կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը

Այստեղ արտացոլված են պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվելիք 280, 4 կմ երկարությամբ և Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ծրագրի շրջանակում 90,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։

Քարտեզի վրա նշված չեն, բայց նախատեսված են իրականացնել նաև`

✅Պետական բյուջեով ֆինանսավորմամբ իրականացվող պետական նշանակության 80,0 կմ ավտոճանապարհների միջին նորոգման ծրագիր, որի ճանապարհահատվածների ընտրությունը կիրականացվի` մասնագիտական ուսումնասիրության և լաբորատոր փորձարկումների արդյունքներից ելնելով։
✅Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային 51,0 կմ ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր։

✔️Բացի վերը նշված ճանապարհահատվածների հիմնանորոգումը ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգել նաև թվով 12 տրանսպորտային օբյեկտներ (կամուրջներ, հենապատեր,գաբիոններ, խողովակներ)»։

ՀՀ ՏԵԿ նախարար Սուրեն Պապիկյան

Նույն շարքից