Հասարակություն 

Որըդ հոր ազիզ արև երդում ուտի, թե սպանդանոցներով վարակները 100% ով վերացվելու են, այդ մարդկանց կհամոզեմ, որ էլ ցույց չանեն. Գրիգորյան

Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նյաքի մեջ ենք!!!

Պարզվումա 3 հազար տարի մեզ թունավորել ենք, մեռել ենք, անթաղ ենք մնացել։

ՍՊԱՆԴԱՆՈՑ չենք ունեցել։

Որըդ հենց հիմա հոր ազիզ արև երդում ուտի, թե սպանդանոցներով 100% ով վերացվելու են վարակները, ավանակի ու ձիու մսերը, ժամկետանց մսերը և այլ մունդառությունները, վաղը ևեթ գնամ այս մարդկանց դռներն ընկնեմ, խնդրեմ, համոզեմ, որ էլ ցույց չանեն։

Կիսաքաղց երկրում էս եվրապեյսկի զամաշկեքը միգուցե թարգեի՞ք աբեր։ Տասնյակ տարիների անասնաբույժի ինստիտուտը կիրառեիք, միսը վաճառակետում և հենց գոմում մեկ-մեկ ստուգեիք, կաշառակեր վարչարարներին խիստ պատժեիք։ Քիչ-քիչ, ոչ ստիպողաբար, այլ շահագրգռելով սպանդանոցները ներդնեիք։

Այսքան ասվածի մեջ հիմնաքարը կիսաքաղց երկիրն է, այս պահին մնացածը համարելու եմ պոպուլիզմ, քոմենթելուց հաշվի առեք»:

Նույն շարքից