Հայաստան 

Հուսանք` լուծում կտրվի. Տաճատ Վարդապետյան

«Վիրահայերի միասնություն» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Վրաստան կատարելիք պաշտոնական այցին, նշեց, թե Վրաստանի հետ մեր արտաքին քաղաքական հարաբերությունները անչափ կարևոր են:

 

«Հայ համայնքին հուզող կարևորագույն հարցերից մեկը կացության կարգավիճակի լուծումն է: Ակնկալում եմ, որ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այս հարցը հնչելու է, և ակնկալում եմ նաև, որ այդ հարցի արագ լուծումը կտրվի»,-ասաց Տաճատ Վարդապետյանը:

Պատգամավորը այս համոզմանն է, քանի որ ըստ նրա՝ Հովիկ Աբրահամյանն այն քաղաքական գործիչն է, որ նրա բոլոր այցերը միշտ ձեռքբերումներով են առանձնանում:

Տաճատ Վարդապետյանը նշեց, որ մեկուկես ամիս առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն է եղել Վրաստանում և երկրի վարչապետը խոստացել է, որ շատ սեղմ ժամկետներում արագ լուծում պետք է տրվի այդ հարցին:

 

«Կարծում եմ, որ վարչապետի այցը պետք է նոր խթան հանդիսանա այդ խնդրի լուծման համար, քանի որ Վրաստանը ԵՄ-ին է անդամակցում, այնտեղ խնդիր է առաջանում, որովհետև 180 օրից ավելի իրավունք չունեն ապրել այն երկրների քաղաքացիները, որոնք ԵՄ անդամ երկրների քաղաքացիներ չեն»,-նշեց պատգամավորը:

Նույն շարքից