Առնվազն 26 բանտարկյալ փախուստի է դիմել Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բանտից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Reuters-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 75 բանտարկյալների մասին, ովքեր ներխուժել են թունել և փախուստի դիմել Բրազիլիայի հետ սահմանի մոտ գտնվող Պարագվայի բանտից: Նշվում է, որ բոլորն էլ Բրազիլիայի հանցավոր խմբավորման անդամներ են։