Գյուղացիները փակել են Երևան-Արարատ մայրուղին: Խոսքը վերաբերում է այն գյուղացիներին, ովքեր արդեն ավելի քան 1 շաբաթ է ակցիաներ էին անում կառավարության մոտ՝ բողոքելով սպանդանոցների դեմ:
Ինչպես երեկ պայմանավորվել էին, այսօր արդեն ամեն մեկն իր շրջանում ճանապարհ է փակում:
Նշենք, որ այս պահին ակցիայի վայրում է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: