Ինչպես արդեն հայտնել ենք այս պահին գյուղացիները փակել են Երևան-Արարատ մայրուղին՝ բողոքելով սպանդանոցների դեմ:
Ակցիայի մասնակիցների հետ այս պահին բանակցություններ է վարում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը. «Ես բոլորիդ ճանաչում եմ: Գիտեմ, որ տրուդավոյ մարդիկ, եք, հալալ քրտինքով եք աշխատում: Մենք կառավարությանը կներկայացնենք, որ սաբոտաժի խնդիր չկա, խնդիրը կներկայացնենք»:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, մինչև օրենքի ընդունելը պետք է քննարկում լիներ գյուղացիների հետ՝ հասկանալու համար վերջիններիս տեսակետը:
Այստեղ է գտնվում նաև Իմ քայլի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ում խոսքերով, ժամը 16:00-ին քննարկում է լինելու:
Քաղաքացիների խոսքերով, եթե իրենց պահանջը չկատարվի, իրենց ձայնը չլսեն, կփակեն նաև օդանավակայանի ճանապարհը:
Երկար բանակցություններից հետո գյուղացիները բացեցին ճանապարհը՝ պայմանավորվելով այսօր ժամը 18:30-ին հանդիպել մարզպետարանի մոտ՝ հասկանալու համար, թե ինչ արդյունք են տվել քննարկումները: