Բարի օր Հասարակություն 

Կարո՞ղ ա մենք յադ ենք, նիուժելի՞ Նիկոլ Փաշինյանը չի լսում, թե ինչ է ասում ժողովուրդը. Բողոքի ակցիա

analitik.am

Մխչյան գյուղում գյուղացիները բողոքի ակցիա են անում՝ իրենց ձայնը բարձրացնելով սպանդանոցների դեմ:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, վարչապետին 50 անգամ ասել է, որ պետք է լսի գյուղացիների ձայնը. «Ինքն էլ է գյուղի տղա, թող գոնե լսի հենց իր գյուղի, իր բարեկամների ձայնը, ինչ են անելու: Կարո՞ղ ա մենք յադ ենք, մենք էլ ենք իրա հարազատը, կանգնեցինք իրա կողքը, նիուժելի՞ չի լսում, թե ինչ է ասում ժողովուրդը»:

Գյուղացիները հայտարարում են, որ սպանդանոց պետք է չլինի, գյուղացիները չեն ուզում. «Բոլոր գյուղացիների ցանկությունը մեկն է՝ սպանդանոց չպետք է լինի»:

Մեկ այլ գյուղացու խոսքերով, իրենք հեղափոխություն են արել հին կառավարության ծրագրերի դեմ, իսկ այսօր հին ծրագրերն են «մեյդան բերել». «Պարոն Փաշինյանն իր կողքին չունի մարդ, ով ծրագիր կկազմի»:

Գյուղացիները նշում են, որ սպանդանոցների փոխարեն պետք է ստեղծել ուժեղ սանիպիտկայաններ, որտեղ նորմալ աշխատավարձով բժիշկներ կաշխատեն. «Միսը բոլորիս երեխաներն էլ ուտելու են, մենք դեմ չենք, որ ստուգեն»:

Ակցիայի մասնակիցների խոսքերով, պետք չէ գյուղացուն նեղացնել, մեջքից խփել, պետք է օգնել:

Նույն շարքից