Հասարակություն Տեսանյութեր 

Արմավիրի անասնաբույծները դժգոհ են սպանդանոցային մորթի կանոններից. Փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

analitik.am

Սպանդանոցերը քիչ են, մորթի գները՝ բարձր. Արմավիրի անասնաբույծները դժգոհ են սպանդանոցային մորթի կանոններից։ Նրանք փակել են Արմավիր-Երևան ճանապարհը։ Ակցիայի մասնակիցների հետ սպանդանոցերի խնդիրը քննարկում է Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

Անասնաբույծներից մեկն առաջարկեց ավելացնել սպանդանոցների թիվը, եթե դա չարվի, բոլորը բակային մորթ են անելու:

Այվազյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 16:00-ին ԱԺ-ում քննարկում է նախատեսված սպանդանոցների խնդիրը քննարկելու համար, քննարկման արդյունքում պարզ կլինեն բոլոր հարցերը:

Անասնաբույծներից մեկն իր հերթին ասաց, որ հենց այսօր է ցանկանում ստանալ հարցերի պատասխանը, այսօր այլ միջոցներ ձեռք չեն առնում և սպասում են, որ կառավարությունը հարցը լուծի:

Անասնաբույծներից մեկն էլ նշեց, որ կենդանուն մեքենայով տեղափոխելիս միսը սևանում է և վաճառքի ենթակա չի լինում, դառնում է երկրորդ կարգի միս: Բացի այդ, սպանդանոցների գները թանկ են:

Այվազյանն ընդունում է, որ սպանդանոցային մորթի կազմակերպման հարցում ամեն ինչ իդեալական չէ, կա խնդիր, սակայն համոզում է մարդկանց համբերել՝ մինչև որոշում կկայացնեն:

Նույն շարքից