ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2 ամիս առաջ Գևորգն առաջին անգամ սայլակից ոտքի կանգնեց՝ քայլում էր միայն հատուկ սարքի օգնությամբ ․․․; իսկ այսօր Գևորգն արդեն քայլում է օրթեզով ու քայլակով 🙂
Գևորգը Զինվորի տանը բուժում է ստանում ողնուղեղի ծանր վնասվածքից հետո: Առկա է գոտկային հատվածի ողնաշարի բարդացված կոտրվածք-հոդախախտ, կողերի կոտրվածք: Առաջին անգամ անվասայլակից ոտքի կանգնեց 2 ամիս առաջ: Կարողանում էր քայլել միայն սարքի օգնությամբ, որը թեթևացնում է քաշը: Սակայն այսօր արդեն Գևորգը քայլում է օրթեզով ու քայլակով՝ առանց հատուկ սարքերի:
Խոստանում ենք, սա էլ դեռ վերջնական արդյունքը չէ: