Հայաստանում ձևավորվել է ֆեյքապետություն՝ կա իրական Հայաստան՝ իր խնդիրներով ու կա համացանցում մի զանգված, որը ձևավորում է ֆեյքապետություն, իսկ դրա հիմքում դրված են սուտն ու զրպարտությունը, ինչպես նաև ապազգային տարրեր: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Աբովյանի խոսքերով, ԶԼՄ-ների հետ կապված խնդիրները լուծելիս պետք է որևէ կերպ չվտանգել խոսքի ազատությունը. «Դրա հետ մեկտեղ պետք է լինեն որոշակի բարոյական կանոններ, ինչը 1-2 օրինագծով չի լինի: Դա կոմպլեքսային աշխատանք է, որի հիմնական բեռը հանրության վրա է»: