Հասարակություն Տեսանյութեր 

Կան ԶԼՄ-ներ, որոնք մաղձ են թափում ու ատելություն տարածում. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Մենք հաճախ խուսափում ենք ԶԼՄ-ներին պատասխանատվության կանչելուց: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը. «Մենք մշտապես մտածում ենք, որ խոսքի ազատության խնդիր կա, իսկ խոսքի ազատության ու պատասխանատվության սահմանը բավականին բարդ է: Երբ ԶԼՄ-ների հետ կապված հարց է լինում, խոսվում է մամուլի նկատմամբ ճնշումների մասին, իսկ երբ մամուլն է ճնշում, սուտ ու կեղծիք տարածում, մենք որևէ քայլ չենք անում, ինչը բերում է թողտվությամբ»:

Հովհաննիսյանի խոսքերով, կան լրատվամիջոցներ, որոնք թերթելիս հասկանում ես, որ մաղձ է թափվում. «Երբ խոսվում է երկրում ատելության մթնոլորտի մասին, հենց այդ մամուլի միջոցներն են այդ ատելությունը տարածում, դա չի անում իշխանությունը կամ ընդդիմությունը, դա անում են մամուլի միջոցները՝ կոնկրետ պատվերով նպատակի համար»:

Իմ քայլի պատգամավորի խոսքերով, օրինագծեր պետք է բերվեն, որոնք կստիպեն մամուլին թափանցիկ, պատասխանատու ու հաշվետու լինել. «Եթե մամուլը չեղավ թափանցիկ ու հաշվետվողական, նա իրավունք չունի դա պահանջել որևէ մեկից»:

Նույն շարքից