Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է, այսպես կոչված, օրենքով գողերի մասին նախագիծը:
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքերով, ԲՀԿ-ն դեմ է հանցագործությանը, հանցավոր գործունեությանը, բնականաբար՝ նաև դրանց արդյունքներին. «Բայց մենք նաև մեկ սկզբունք ունենք՝ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու դատելը չի բխում մարդասիրության սկզբունքից»:
«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունը գերակայություն հռչակել այս պայքարը, քանի որ սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ՝ ինչ-որ անորոշ երևույթներ: Պարոն նախարար (նկատի ունի ԱՆ Ռուստամ Բադասյանին), Դուք ասում եք «գողական աշխարհ», դա ի՞նչ է, ով կարող է դրա սահմանն ընդգծել: Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, սակայն մի հուշում անեմ՝ գողականի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարել»: