Խորհրդարանում կրքերը թեժացել են: Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ԲՀԿ-ական պատգամավորների ու Արման Բաբաջանյանի միջև:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արման Բաբաջանյանը քննադատեց Գևորգ Պետրոսյանի ելույթը՝ Ազգային ժողովի նախագահին հորդորելով ուշադրություն դարձնել դրա վրա: Բաբաջանյանն ասաց, որ ԲՀԿ-ից պետք է ներողություն խնդրեն Պետրոսյանի «խայտառակ» պահվածքի համար:
Նախ կրքերը թեժացան Բաբաջանյանի ելույթի ժամանակ, երբ ԲՀԿ-ականները փորձեցին սաստել նրան: Իսկ երբ Բաբաջանյանն ավարտեց ելույթը, կրքերն ավելի թեժացան: Պատգամավորները հրմշտեցին իրար, միջամտեցին նաև ԼՀԿ-ականներն ու իմքայլականները:
Պատգամավորներին կարգի հրավիրել չկարողացավ նույնիսկ ԱԺ նախագահը: Մի խումբ պատգամավորներ դուրս եկան նիստերի դահլիճից: