Քիչ առաջ Ազգային ժողովում բախում տեղի ունեցավ ԲՀԿ-ական պատգամավորների և Արման Բաբաջանյանի միջև, ինչը վերածվեց քաշքշոցի, որին միջամտեցին նաև ԼՀԿ-ական ու իմքայլական պատգամավորները:
Ավելի ուշ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, մի շարք պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառվեցին:
Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչ այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից: