Հասարակություն Տեսանյութեր 

Հաշիվ մաքրելու խնդիր չկա. Արման Աբովյանը՝ քիչ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած հրմշտոցի մասին

analitik.am

Քիչ առաջ Ազգային ժողովում բախում տեղի ունեցավ ԲՀԿ-ական պատգամավորների և Արման Բաբաջանյանի միջև, ինչին միջամտեցին նաև ԼՀԿ-ական ու Իմքայլական պատգամավորները:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական Արման Աբովյանը նշեց, որ պետք չէ սենսացիոն բաներ փնտրել, որևէ մեկը որևէ մեկի հետ հաշիվ չի մաքրում. «Բոլորն էլ մարդ են, իրավիճակը լարվեց: Սադրանք եղավ: Այս իրավիճակը բնական չէ, սակայն ողբերգություն պետք չէ դարձնել»:

Աբովյանը Գևորգ Պետրոսյանի ելույթն օբյեկտիվ համարեց:

Նշենք, որ հենց Պետրոսյանի ելույթից սկսվեց ամեն ինչ:

 

Նույն շարքից