Հայաստան 

Նիկոլ Ֆաշինյան. Բոլոր նմանատիպ բռնարարքները դատապարտելի են

 ԱԺ ՀԱԿ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում հանդես գալով հայտարարությամբ, խոսեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի՝ ծեծի ենթարկվելու փաստին ու առաջարկեց, որ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը հանդես գա դատապարտող հայտարարությամբ: Պատգամավորը նշեց, որ դատապարտելի է  ազատամարտիկների  ու Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքները,  մեքենաների հրկիզումը:Իր հերթին հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հավաստեց, որ նման եւրեւույթները դատապարտելի են բոլորի կողմից, ու  հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները հարցին լուծում կտան: Ըստ նրա յուրաքանչյուր պատգամավոր իրավասու է հայտարարություն անել, ուստի պարտադիր չէ, որ հանձնաժողովն առանձին դատապարտող հայտարարությամբ հանդես գա: Հիշեցնենք, որ երեկ իր տան բակի դիմաց ծեծի էր ենթարկվել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ մի քանի օր  առաջ հարձակման էին ենթարկվել ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, Ռազմիկ Պետրոսյանը և Մանվել Եղիազարյանը: 

Նույն շարքից